Բաժիններ՝

Գիրք, խաղալիք, տատիկի տանը գիշեր անցկացնել. Նունե Սարգսյանի թոռնիկների ամանորյա ցանկությունները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ Նունե Սարգսյանի թոռնիկները ամանորյա նվերների ցանկում գրքեր և խաղալիքներ են ընդգրկել: Այս մասին տիկին Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Տեղյակ եմ, թե ինչ նվերներ են ուզում թոռնիկներս, ցուցակն ինձ մոտ է: Հիմնականում ցանկանում են գրքեր, խաղալիքներ, տատիկի տանը գիշեր անցկացնել: Վերջին ցանկությունն իրենց համար կարծես տոն լինի, երբ մեզ մոտ են գիշերում և առավոտյան միասին նախաճաշում ենք»,- նշեց ՀՀ նախագահի տիկինը:

Նա նաև անդրադարձավ ՝ «Կախարդական կոճակներ» իր նոր գրքին, որը ձմեռվա մասին է լինելու: Սարգսյանի խոսքով՝ այդ գրքի պատմության վրա աշխատում է բալետի խորեոգրաֆի հետ, որպեսզի հետագայում այն դառնա մանկական բալետային ներկայացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031