Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»:

Ինչպես տեղեկացրին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փախստականների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո սա առաջին ֆորումն է: Այն կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ՝ փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծման, ինչպես նաև փախստականությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր քննարկելու նպատակով: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն տարբեր պետություններից մոտ 300 պատվիրակություններ և այլ շահագրգիռ կողմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031