ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում կատարվել է ներնետում։
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարևանությամբ ստեղծել է ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն: Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գրավի դիմաց ազատ չարձակվելու վերաբերյալ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է կտրվել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն բանավոր քննությանը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 29-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով լրատվամիջոցներից է իմացել, որ հեռացվել է աշխատանքից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ մասին պաշտոնական գրություն դեռևս չի ստացել:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.05-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է։
Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ զորակոչիկները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով կենտրոնական հավաքակայան մեկնեցին: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը:
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է հանուն ինտելեկտուալ Հայաստանի համաժողովրդական դրամահավաքի մասին (հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ):
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Սարքել են, 100 %-ոց սուտ է. Մարության
«Էդ դուք չէի՞ք, որ հպարտանում էիք, որ Ձեր որդին Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն է ծնվել». Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները: 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշակոթողի կառուցմանը, որը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:
Տարածենք, որ մարդիկ տեսնեն արձագանքեն։
«Անգամ ՀՀԿ-ի ժամանակ սենց բան չի եղել, հիմա էլ չի լինելու, թույլ չենք տալու». Դավիթ Խաժակյան
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի մի բնակչի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
««Քայլող մարդու» արձանին զուգահեռ` ամեն ինչ «քայլելու» հետ եք ասոցացնում, պարոն քաղաքապետ». Հռիփսիմե Առաքելյան
Հայկ Մարությանը տնտեսվարողներին կոչ է անում նվիրատվություններ անել Երևանի քաղաքապետարանին՝ անգամ Սփյուռքից
Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր բյուջետային ավիաընկերություն: «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջև անի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազի թունավորումից մարդ է մահացել:
«Կարո՞ղ է՝ վաղն էլ մտածեք՝ ասֆալտապատումն ինչո՞ւ ենք տալիս մասնավորին. եկեք գործարան բացենք և դա անենք». Խաժակյանը՝ կանաչապատման նոր բացվող ՀՈԱԿ-ի մասին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Գավառի 3 բնակիչ:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
«Նախատեսո՞ւմ եք ապօրինի շինարարությունները օրինականացնելու դիմաց տեխնիկա ստանալ». Դավիթ Խաժակյանը՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին
Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը. ՈՒՂԻՂ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վաշինգտոնում գործող Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչներ Ջեֆրի Քլոհայի, էնդի Նեգեմանի և Մարկ Վլասիչի հետ:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ