Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն և Փարիզ։ Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։
Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել:
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք:
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ ատամնաբուժական խանութից գողացել են ատամնաբուժական սարքավորումներ և գործիքներ։
Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը օրերս քննարկման ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրություն հայեցակարգի նախագիծը:
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Մեծամորի և Նաիրիի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ օգնություն բաժանելու պատրվակով մտել 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900․000 դրամ։ Բացի այդ թոշակառուին է տվել 13 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամ՝ փոխարենը վերցնելով 40 հազար դրամ։
Մեր տեղեկություններով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամներից տարբեր գործարարների և բիզնես ընկերությունների նամակներ են գրում, որպեսզի դրամական միջոցներ նվիրաբերեն այդ հիմնադրամներին: Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք իրեն պատկանող բիզնես ընկերություններին էլ են նման նամակներով դիմել, ասաց.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղապանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:
Ամանորին արվեստասերների կյանքը մշակութային բաղադրիչով հարստացնելու նպատակով բաց կլինեն մի շարք թատերահամերգային հաստատություններ և թանգարաններ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։
Նոյեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ օրը ցերեկով կոտրել են Կարմիր բլուր փողոցի տներից մեկի պատուհանը և փող գողացել:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ սիգի, խեցգետնի պաշարները նվազել են:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ Նունե Սարգսյանի թոռնիկները ամանորյա նվերների ցանկում գրքեր և խաղալիքներ են ընդգրկել:
Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանում գործող բջջային օպերատորներից մեկի Գորիս քաղաքում գտնվող մասնաճյուղի ղեկավարը ապօրինություններ է թույլ տվել։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը հայտարարել էր, որ հաջորդ տարի հաղորդման հեռարձակման արտոնագրի ֆինանսավորման համար նամակ է հղել ՀՀ կառավարությանը, սակայն որևէ պատասխան չի ստացել:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»:
Աշտարակ քաղաքում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Աշտարակի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, իրավապահներին հաջողվել է կանգնեցնել «Մերսեդեսը»:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 13-ին, ժամը 14։40-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձ, 1969թ. ծնված Համլետ Խորենի Թումանյանի կենսաբանական մահը։
ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ պարոն Ռոբերտ Մենենդեսին, Ադամ Շիֆֆին, ԱՄՆ և այլազգի քաղաքական, հասարակական, մշակութային բոլոր գործիչներին մեկդարյա պայքարի ընթացքում հայ ժողովրդին սատարելու, ճշմարտության և արդարության հաղթանակը կերտելու ճանապարհը միասին անցնելու համար։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: