Բաժիններ՝

Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան. «Փաստինֆո»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանի արձագանքը չի փարատել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի կառուցակարգի վերաբերյալ իր մտահոգությունները։

«Գնահատելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի արագ արձագանքն իմ կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված դիտարկումներին, այդուհանդերձ, պետք է ընդգծեմ, որ․

· Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները։
· Վստահ եմ, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր արդարացի այս վեճում:

Համագործակցության առաջարկին ընդառաջ, ցանկանում եմ շեշտել, որ խնդրո առարկա դիտարկումներս հենց համագործակցության օրինակ են և, բնականաբար, բաց եմ նաև այլ ձևաչափերում գործակցելու, եթե համագործակցության ցանկությունն իսկապես անկեղծ է»,- ասել է Դ.Հարությունյանը՝ «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Բադասյանի հայտարարությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս