ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու մի շարք կառույցների հետ համատեղ ամիսներ շարունակ ձգվող աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը 2020 թվականից փոփոխվելու է:
Հայաստանում ամեն 4-րդ զույգը ամուսնալուծվում է: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018-ին Հայաստանում գրանցվել է 14 822 ամուսնություն, զույգերից 3820-ը բաժանվել են: Ամուսնությունները 2017-ի համեմատությամբ պակասել են ավելի քան 400-ով, ավելի դանդաղ տեմպերով նվազել են ամուսնալուծությունները՝ 120-ով: Ըստ հոգեբան Էլոննա Ավետյանի՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառը կենցաղային խնդիրներն են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների ժողովածուն, որոնք 2018-2019 թվականներին ներկայացվել են Սահմանադրական դատարանում:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Անկախ-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը 2018 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել էր Հանրային խորհրդի անդամ, Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվելուց հետո դիմում է ներկայացրել վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ վճռաբեկ դատարանը դեկտեմբերի 20-ին բավարարել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացրած բողոքը և բեկանել առաջին ատյանի 2008թ. նոյեմբերի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը:
Նա տգետ է և չի հասկանում, թե ինչ է խոսում. 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց 12 դպրոցական գործող դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի այն հայտարարությանը, թե նրա հեղինակած այբբենարանի տեղն «աղբամանն է»:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ Երևանում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Հայաստանն արագացնում է Փարիզի համաձայնագրի իրականացումը» թեմայով կլոր-սեղանի քննարկումը:
Ի պաշտպանություն ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ միացել է ևս 7 մշակույթի գործիչ:
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում անձնական ունեցվածքի գողության մի քանի հաղորդում ստացվեց։
78 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորել է «Գնդավոր կայծակ» ֆիլմում (1965 թ.):
Դատավոր Ալեքսանդր Ազարյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է։
Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի իրականացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ մարդկանց 54.6 տոկոսը երկրի տնտեսական վիճակը միջին է գնահատում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց 2019 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 1-ն անցկացված հարցումների արդյունքները: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով, մասնակցել են Երևանի, տասը մարզերի (ներառյալ՝ մարզկենտրոնները, փոքր քաղաքներն ու գյուղական համայնքները) 1517 մարդ:
Իմ ունեցած տեղեկություններով, համաձայն մեր օրենքների, Սահմանադրական դատարանի նախագահն անվտանգության նկատառումներից ելնելով ընտանիքով պիտի բնակվի կառավարական ամառանոցում:
Ազգային ժողովում այսօր ընթանում է «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկում, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Հեղափոխությունից հետո դադարեցվեց «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի (ԵԳԱԾ) ֆինանսավորումը: Պատճառը Երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներն են եղել, որը հանդիսացել է հիմնական ֆինանսական խողովակը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11։20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին՝ «Գայլի Դրունք» կոչվող հանդամասում։
Զարմանալ կարելի է՝ պետությունը տեղյակ էր, որ մեծ թվով մեքենաներ են մտնելու Հայաստան, նրանց զգալի մասը վերավաճառվելու է, հայտնվելով հիմնականում Ռուսաստանում ու Ղազախստանում:
Քրեակատարողական ծառայության ղեկավարության հստակ և անփոփոխ պահանջն է` քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, ովքեր կունենան արտոնյալ պայմաններ: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
2019 թվականի վիճակագրությամբ Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն են գործել 5 կալանավոր, որոնք հիմնականում կապված չեն քրեակատարողական ծառայության հետ: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի դիմաց՝ Դավիթ Բեկ փողոցում և Թբիլիսյան խճուղու վրա նոր կարգավորվող հետիոտնային անցումներ են գծանշվել:
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն (նախկին՝ Խարկով) գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամի պարգև։
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին 911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայք-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած:
Քրեակատարողական ծառայությունը ներկայումս բաղկացած է 2183 հաստիքային միավորից, որից 200-ը՝ կենտրոնական մարմնում, մնացածը` 1983 քրեակատարողական հիմնարկներում: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
Մշակութային ժառանգության ոլորտում ինչ ծրագրեր են իրականացվել. Փոխնախարար Նարինե Խաչատուրյան. ՈՒՂԻՂ
Հանրապետության մի շարք շրջաններում այսօր գրանցվում են տվյալ օրվա համար ջերմաստիճանային ռեկորդներ։