Բաժիններ՝

ՄԻՊ-ը հրապարակել է ՍԴ-ում մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների ժողովածուն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների ժողովածուն, որոնք 2018-2019 թվականներին ներկայացվել են Սահմանադրական դատարանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Սա արդեն մեր 2-րդ ժողովածուն է: Այս պրակտիկան առաջին անգամ սկսել ենք 2016 թվականի կեսերից, երբ Սահմանադրական դատարանի հետ ձեռք բերեցի համապատասխան պայմանավորվածություն։

Կարևոր եմ համարում արձանագրել, որ դատարանն իր որոշումներում արդեն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները առանձին բաժնով ու վերլուծությամբ։

Սահմանադրական դատարանի հետ աշխատանքի այս պրակտիկան համարվում է միջազգային առաջատար փորձ, այն նպաստում է մեր աշխատանքի արդյունավետությանն ու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցության մեծացմանը երկրի իրավական համակարգում»,- գրել է Թաթոյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=535437767055433&set=a.363684047564140&type=3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս