Բաժիններ՝

Երևանում գծանշվել է երկու նոր կարգավորվող հետիոտնային անցում

Երևանի Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի դիմաց՝ Դավիթ Բեկ փողոցում և Թբիլիսյան խճուղու վրա նոր կարգավորվող հետիոտնային անցումներ են գծանշվել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Երկու անցումն էլ հետիոտնի համար խիստ վտանգավոր էին: Երթևեկության անվտանգությունը շարունակում է քաղաքի հիմնական խնդիրներից մեկը մնալ: Կարգավորվող անցումների թիվը շարունակաբար ավելանալու է»,- գրել է Կարապետյանը:

https://www.facebook.com/1405208089/videos/10217500328725847/

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս