«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան»:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) հետ իրականացրել է սահմանամերձ երկաթուղային կայարանների ուղեմասերի գլխավոր գծերի փոխարինման աշխատանքներ:
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները խորհրդակցություններ են անցկացրել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա»:
Մոլորակի չափահաս բնակչության շրջանում մահերի մոտավորապես 15 տոկոսը շրջակա միջավայրի աղտոտվածության արդյունք է:
Աննա Հակոբյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մհեր ջան, հարազատ, սխալ ես ընկալում իրականությունը…»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին, անհարգալից է արտահատվել լրագրողներ Աննա Իսրայելյանի և Սաթիկ Սեյրանյանի հասցեին:
ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացի Խոստիկյանի բողոքի առնչությամբ` հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննված հիշյալ քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, բազմադրվագ քրեական գործի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հադությունյանը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինայի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կարճվել է:
«Կողքիդ եմ». ՀԿ-ն ամանորյա միջոցառում է կազմակերպել տարեցների համար. aysor.am:
Վաղարշապատի դպրոցի ուսուցիչներն ու ծնողները Արմավիրի մարզպետարանում են (ուղիղ). news.am:
Չինաստանի Շենժեն քաղաքում դեկտեմբերի 17-ից 19-ը կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրեցին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը և «Թվային գոտի և ճանապարհ» նախաձեռնության նախագահ Հուադոնգ Գոուն:
Արդեն մի քանի օր է, հանրությունը բուռն քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի հարցը։ Քննարկումները թեժացան այն աստիճան, որ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձավ թեմային՝ փորձելով պարզաբանումներ ներկայացնել ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն կարծելով, թե հեռուստադիտողը հավատաց ներկայացված բոլոր փաստարկներին, Փաշինյանը դիմեց հին ու բարի մեթոդներին և որոշեց թեման լրիվ ցրելու համար մեղքը գցել նախորդների վրա, և իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց հետևյալ գրառումը․
Կառավարությունը «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխեց և ուղղեց «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի քաղաքացու շահերը վճարովի հիմունքներով դատարանում ներկայացնի նաև իրավաբանը, որը փաստաբան չէ:
Երևանի քաղաքապետարանը կենցաղային թափոնների աղբամանների գնման մրցույթ էր հայտարարել: Մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար հայտ էր ներկայացրել և հաղթել փետրվարին բացված «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն, որը, ինչպես պարզվեց, պատկանում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության՝ արդեն նախկին պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի ու Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր։ Իրավապահները համատեղ աշխատանքով պարզեցին դեպքի վայրը։
Հետհեղափոխական Հայաստանում ԶԼՄ-ների ազատ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտությունը կարծես դարձել է օրինաչափություն:
Թեմայի շուրջ 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանի հետ, որի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գործ է հարուցել գողության հատկանիշներով, մինչդեռ խմբագրությունից որևէ բան չեն տարել, և իրենք արդեն մտահոգված են քրեական գործը գողության հատկանիշով հարուցելու հանգամանքով։
Ես անմիջապես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել խմբագրություն։ Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։
Ականավոր հետախույզ Գոհար Վարդանյանը անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով:
ՀՀ ազգային անվտանգության համակարգում պետք է հավասարակշռված քայլերով այնպիսի փոփոխություններ կատարել, որ ԱԱԾ-ն դառա առավել արդյունավետ:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոցիալական ցանցերում կադրեր են տարածվում Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների վերջին փորձարկումներից:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր գնված ավտոմեքենայի մասին, որովհետև, իր խոսքով, պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություններ տալ ու պատասխանել այդ թեմայի շուրջ հանրությանը հուզող հարցերին: