ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի պատգամավորները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական կենտրոնական հավաքակայան՝ ձմեռային զորակոչի ընթացքին հետեւելու նպատակով:
168.am-ն արդեն հայտնել էր, որ Կառավարության պահուստային ֆոնդից Գլխավոր դատախազությանը տրամադրվել է 14 միլիոն 900 հազար դրամ՝ դատախազության համար նոր ավտոմեքենա գնելու նպատակով։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, բարեկամներ, հեռուստադիտողներ: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին գումարային փոխանցումների, զանգերի և աջակցության համար: ԻՍԿ ՀԻՄԱ ԼԱՎ ԼՈՒՐ»:
Մոտ մեկ տարի է՝ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում խառնաշփոթ է: Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի փոխարեն՝ 2019 թ. հունվարի 9-ին ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Փալանջյանը, ում, ինչպես ասում են աշխատակիցները, ոչ ոք այդպես էլ չտեսավ:
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Դեկտեմբերի 23-ին` ժամը 16:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել:
Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու համար, իսկ այդ օրերի տոնական տրամադրության ապահովումը բոլորիս իրավագիտակցության, փոխադարձ հարգանքի ու համերաշխության խնդիրն է:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հանձնվել է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 14։45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ շունն արգելափակվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 7 շենքի բակում՝ ավտոտնակների միջև։
Պետությունը 2020 թվականին նախատեսում է նորոգել շուրջ 502 կմ ճանապարհ: Այս մասին իր տարեվերջյան ասուլիսում վստահեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ:
2020-ին Գյումրիում ներդրված միջոցները կրկնապատկվելու են. Սուրեն Պապիկյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2020 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) երեկ հաղորդագրություն էր տարածել, որով քաղաքացիներին հորդորում էր խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից գողության փորձ կատարելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցները, ովքեր մոտ չորս ամիս աշխատավարձ չեն ստացել, ևս մեկ շաբաթ կսպասեն:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.23-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Հաճընի կամրջի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա Լյուդվիկ Գաբրիելյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
2019 թվականին Հայաստանը 162 երկրների շարքում ներկայացվել է Ռոյթերս (Reuters) միջազգային լրատվական գործակալության «Մեկ երկիր, մեկ լուսանկար, մեկ տարի» լուսանկարների ամփոփմանը։ Հայաստանից լավագույն լուսանկար է ճանաչվել «Ֆոտոլուր» լրատվական գործակալության լուսանկարիչ Հայկ Բաղդասարյանի լուսանկարը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
2019 թվականի երկրորդ կիսամյակից, երբ ձևավորվել է նոր՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, աշխատողների միջին մաքուր աշխատավարձը կազմում է 378.000 դրամ, այն դեպքում, երբ 2017-2018թթ. առանձին նախարարություններում միջին աշխատավարձը եղել է 263.000 դրամ։ Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար:
ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ:
ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Սուրեն Պապիկյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի և Գուգարքի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին, ժամը 01.25-ին, Լոռու մարզի Գոգավանի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Տաշիրի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ա․-ին։