
Աչաջուր գյուղում կորած քաղաքացին գտնվել է

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։
Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» և «Գիլի հանք» կոչվող հանդամասերում:
Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
Ժամը 18:44-ին ոստիկանությունից տեղեկություն է հաղորդվել, որ Գևորգ Մ.-ն հայտնաբերվել է Նոյեմբերյան քաղաքում:
Հիշեցնենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:
Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ: