Դեկտեմբերի 20-ին, ժամը 05:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղամիշլի կամրջի մոտակայքում այրվում է տուն։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ուկրաինայի հայերի միության համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին , որի ընթացքում կամփոփվեն ՈւՀՄ գործունեության 2019 թվականի արդյունքները եւ կսահմանվեն 2020-ի առաջնահերթությունները։
Քրեակատարողական ծառայությունը լուծել է տարիներ շարունակ համակարգի համար առավել խնդրահարույց հարցերից մեկը` քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 21.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 47-ամյա Կարեն Մ.-ին։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 21:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3-րդ նրբանցքի 6-րդ փողոցի տներից մեկում (վառարանը պայթել է, տանը ծուխ է):
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը մոտենում է ավարտին։ Դրա համար Կառավարության կողմից ժամկետ էր սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը: 168.am-ը նախորդ հրապարակումից հետո մի շարք հարցումներ էր ստացել Հայաստանում ու սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներից։ Նրանց հետաքրքրում էր, թե ո՞ր էլեկտոնային փոստին կարող են դիմում ուղարկել, որպեսզի […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության տարածած տեսանյութին, որում նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին կաշառքի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:
Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ, սիրելի՛ վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը:
Դեկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 03:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնեցին, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։ Դեպքի վայր մեկնած օպերտիվ-քննչական խմբերը պարզեցին, որ սպանվածը 51-ամյա տղամարդ էր։ Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին գտնվում է Հաղթանակ կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ մաքրուհիներն առաջիկայում նոր բունտի են պատրաստվում: Նրանք աշխատում են պայմանագրային պարտավորություններից շատ. քանի որ ԱԺ-ում վերանորոգման աշխատանքները շարունակվում են, աշխատում են գերծանրաբեռնված, մինչդեռ ստանում են չնչին աշխատավարձ, ավելի պակաս, քան անգամ նվազագույն աշխատավարձն է:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»:
Ապօրինի զենք-զինամթերք պահող ու կրող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն ամենօրյա անհանդուրժող պայքար են մղում՝ օպերատիվ տեղեկությունների մշակումից՝ հատուկ միջոցառումների իրականացում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 08.00-21:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ոստիկանության տարածած տեսանյութի կապակցությամբ, որում մասնավորապես նշվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերիի 20-ին ժամը 11:00-17։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
2019 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:
2020 թվականի Սպիտակ Առնետի տարուն մնացել են հաշված օրեր: 168.am-ը Երևանում քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք պատրաստվում Ամանորին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարորդներին չեք ասում օրենքի փոփոխության մասին, որ տոնածառային տրամադրությունները չփչանա՞ն»:
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան»: