168 Մամուլի տեսություն
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Սախարովի հրապարակ ընկած հատվածում տեղի է ունեցել վրաերթ:
Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում , այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը դեռ չեն ձերբակալվել։
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Էջմածնում գործում «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպություն։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, թատերական ռեժիսոր Գալինա Վոլչեկը Մոսկվայում հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս տարի եւս, ավանդույթի համաձայն, կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին զինվորների հետ: Ընդ որում, նման մտադրություն ունեն ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այլեւ ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 2002թ. ծնված անչափահասի սպանության դեպքը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է:
«911» ծառայություն դեկտեմբերի 24-ին, ժամը 02:17-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում գազատար խողովակից առկա է արտահոսք:
Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ նման զինծառայողներին սովորաբար պահակային ծառայության չեն տանում՝ դա համարելով քրեական ենթամշակույթին հարելու կամ հոգեբանական անհավասարակշռության ապացույց։
«Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին:
Բավական է, մի՛ փորձեք հիմարացնել ժողովրդին. չկա այդպիսի բան, որ վարչապետի ընտանիքը պարտադրված պիտի իշխանավայել կյանք վարի, աշխարհը ոտքի տակ տա, սեփական հավակնություններն ապահովելու համար էլ ինքնաթիռ ու զրահապատ մեքենաներ ունենա։ Օրենքն էլ է ձեր ձեռքում, իշխանությունն էլ։ Շատ հանգիստ կարող եք ձեզ զրկել այդ շքեղ կյանքից ու ապրել համեստ կենցաղով, առավել եւս, որ գործ ունեք աղքատ երկրի հասարակության հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր: Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մի քանի օր է՝ ֆեյսբուքահայությունը վրդովված է այն փաստից, որ երեխաների որդեգրման, իսկ ավելի ստույգ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու եւ կաշառքի համար մեղադրվող Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանին դատարանն ազատ արձակեց։ Աբրահամյանի դեպքում անգամ գրավի կիրառման անհրաժեշտություն չառաջացավ։
Ո՞վ են սրանք, սրանց որտե՞ղ են բուծում, սրանք որտե՞ղ են բնակվում, ո՞ւմ հարևանն են, բարեկամը, ընկերը…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած փաստին, որ կառավարությունն այս տարի աստղաբաշխական գումարներ է հատկացրել Ամանորի տոնակատարությունների համար, որպեսզի, ինչպես իշխանավորներն են ասում, Նոր Հայաստանում տոնն էլ տոնի նման լինի, այդուհանդերձ, խորհրդարանում դեռեւս չեն զարդարել նիստերի դահլիճի ետեւում դրվող ավանդական տոնածառը, որը սովորաբար դեկտեմբերի կեսերից արդեն զարդարված էր լինում, որ պատգամավորների տոնական սելֆիներ անեին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը «Ազատություն ռ/կ» եթերում անդրադարձել է որպես արաբ ներդրողներ ներկայացած անձանց հետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը:
Հարութ Փամբուկչյանը երաժշտասերների դատին է հանձնել Համո Սահյանի «Ինքս ինձ պես» ստեղծագործության հիման վրա գրված երգի տեսահոլովակը:
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի շուրջ 70 աշխատակից նամակով դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ն.Փաշինյանի աջակցությունը՝ օգոստոսին մասնակի վճարված, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար չվճարված աշխատավարձը Ամանորից առաջ ստանալու համար: Դիմումից հետո ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանից պահանջում է աշխատանքից ազատման դիմում գրել՝ մեղադրելով վերջինին անարդյունավետ աշխատելու և վարչապետի դեմ խոսելու համար:
Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։
«Ես հավատում եմ, որ իմ երեխան ողջ է, և ես գտնելու եմ իմ երեխային»:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի բաց նամակը: