Լարված իրավիճակ՝ ԱԱԾ շենքի դիմաց. ոստիկանները ուժով հեռացնում են քաղաքացիներին:
«Ժողովուրդ ջան, էսօր ձեզ ասում եմ, որ 3 ամիս հետո սով է լինելու։ Համաճարակը չի կանգնում՝ մինչև լիարժեք, մասսայական, գլոբալ խնդիրը չլուծեն։ Ես ասում եմ՝ պատրաստ եմ, նստացնում են՝ անօրինական սարքած, բայց ով անօրինական սարքածին աջակցում է, թող ոչ մի բան չմոռանա, որ դրա համար ինքը պատասխան է տալիս պետության, ժողովրդի և իմ առաջ»:
168.am-ը դեռևս անցած տարվանից մի քանի անգամ գրել է, որ Միգրացիոն ծառայությունում ձևավորվել է վերադարձի և վերաինտեգրման բաժին, որը պետք է այս ոլորտում քաղաքականության մշակման գործառույթներ ունենա: Ավելին, մշակել են հրատապ օժանդակության ծրագիր, որի շրջանակում, օրինակ, հարկադիր վերադարձածի 6 ամսվա բնակվարձն են փոխհատուցելու:
Նախօրեին կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:
Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 663 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16667-ի:
Հունիսի 13-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետառ գետը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հազարավոր երեխաներ անպաշտպան փողոցներում են։ Մեկ վարակված ընտանիքից դուրս եկած երեխան կարող է վարակել տասնյակ այլ երեխաների, նրանք էլ՝ իրենց ծնողներին, պապերին, տատիկներին …
ԲՀԿ-ականները հավաքվել են Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ. ՈՒՂԻՂ:
Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան hոգեբուժության և նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում հունիսի 12-ին հրդեհ է բռնկվել։
Ինչո՞վ է լցված մեր կյանքը։ Մեր կյանքում հոգու համար տեղ կա՞։ Ունա՞կ ենք լսելու կամ տեսնելու։ Մենք մենակ մնալ գիտե՞նք, թե սրտնեղում ենք դրանից ու ձանձրանում։
CTV հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է Մեգան Մարքլի լավագույն ընկերուհուն՝ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Ջեսիքա Մալուրնիին: Եթերից հանվել է նաև վերջինիս I do, Redo շոուն: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Ինչպես գիտենք, Սուրբ Հովաննես Կարապետը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Նրա սրբակենցաղ կյանքն, իբրև օրինակ, ամբողջ քրիստոնյա աշխարհին դարեր շարունակ ոգևորել և զորացրել է:
Գերմանիան ծրագրում է երկարացնել ԵՄ տարածքից դուրս զբոսաշրջային ուղևորությունների արգելքը։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և Միջերկրական ծովին ափամերձ մի շարք երկրներ, որոնք տուրիզմից ակնլկալիքներ ունեն, որոշակի դերակատարում են ունեցել հիշյալ որոշման վրա։
Հունիսի լույս 8-ի գիշերը, ուժեղացված ծառայության ընթացքում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների տեսադաշտում էր հայտնվել Վանաձորի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը» և սկսել են հետապնդել։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին։
Հարցին՝ այսօրվանից ամբողջ հանրապետությունում հակահամաճարակային կանոնները պահելու իրազեկում արվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, ըստ Ձեզ՝ դա ավելի՞ արդյունավետ կլինի, նա պատասխանեց. «Դա ավելի նյարդայնացնող կլինի: Ես այդ ձայնից վաղուց եմ նյարդայնացել. մանավանդ քաղաքական գործչի պարագայում ձայնը պետք է լինի անհամեմատ ավելի հավասարակշիռ, հանգիստ և վստահություն ներշնչող»:
Երբ գալիս են և սրճարան են փակում պարետի անունից, դա մոտավորապես նույնն է, երբ միջնադարում գալիս, ասում էին՝ ֆեոդալը որոշել է, որ այս սրճարանը չպետք է աշխատի։
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ Գյումրու «Դվին» ռեստորանում զանգվածային սննդային թունավորման դեպքի առնչությամբ։ Քրգործն ուղարկվել է դատարան։
Էկոնոմիկայի նախարարությունն այս տարվա մայիսի 21-ից մինչև 31-ը ներառյալ՝ 11 օրվա համար, մեկ անձից կատարել է 12 միլիոն 291 հազար դրամի գնում՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի համար։
Արտակարգ դրության ընթացքում մի շարք ոլորտների աշխատակիցներ, փաստորեն դարձել են գործազուրկ և արդյունքում բախվել ֆինանսական խնդիրների: 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ նրանց մի մասը չի օգտվել նաև պետական աջակցության ծրագրերից: Աշխատե՞լ են արտակարգ դրության ընթացքում, թե՞ ոչ, բախվե՞լ են ֆինանսական խնդիրների, ինչպե՞ս են վերաբերվում դիմակներ կրելու պարտադրանքին. այս և հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք մեր համաքաղաքացիների հետ:
Կառավարության հունիսի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված 3 ավտոտրանսպորտային միջոց հանձնվեց Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Ըստ որոշման՝ նպատակը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ արդյունավետ պայքարն է։
Հունիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն անցկացրեց շարային հրահանգավորում:
Հունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության արդյունքում:
«Նախ՝ առողջապահության նախարարը, հետո՝ վարչապետը այդքան լուրջ չվերաբերվեցին այս վարակին, և բնական է, բնակիչներն էլ նույն կերպ լուրջ վերաբերմունք ցույց չտվեցին: Հետո համաճարակային քայլերը, որ կատարվեցին, համապատասխանաբար ոչ լուրջ էին, ոչ ադեկվատ և ժամանակի առումով բավականին ուշացած: Դրա համար էլ քանակը մեծացավ, ու ունենք այն, ինչ ունենք»։ Մեր հարցին, թե վիրուսի տարածման արդեն անվերահսկելի իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը, Գարիկ Աղաբեկյանը պատասխանեց.
Կառավարությունը հունիսի 12-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հարկային արտոնություն տվեց «Արմենիան Հելիքոփթերս» ընկերությանը, որը ներմուծում է ուղղաթիռներ։
Հունիսի 13-ին, ժամը 07։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) հայտնաբերվել է Դարակերտ համայնքի հողատարածքներից մեկում։
Արտակարգ դրության օրերին հակահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: