Բաժիններ՝

Թուրքիան մինչև օգոստոսի վերջ կզրկվի ԵՄ-ից զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորությունից

Գերմանիան ծրագրում է երկարացնել ԵՄ տարածքից դուրս զբոսաշրջային ուղևորությունների արգելքը։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և Միջերկրական ծովին ափամերձ մի շարք երկրներ, որոնք տուրիզմից ակնլկալիքներ ունեն, որոշակի դերակատարում են ունեցել հիշյալ որոշման վրա։

Ըստ այդմ՝ Եվրոպական միության տարածքից դուրս թռիչքային ուղղությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումը կերկարաձգվի մինչև օգոստոսի 31-ը։

Սա բավականին մեծ հարված կարող է հասցնել Թուրքիայի՝ առանց այն էլ կաթվածահար վիճակում գտնվող զբոսաշրջության ոլորտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930