Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում հոգեբուժարանի պացիենտներից մեկն այրել է հիվանդասենյակը

Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան hոգեբուժության և նյարդաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում հունիսի 12-ին հրդեհ է բռնկվել։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, հոգեկան խանգարմամբ պացիենտն այրել է հիվանդասենյակներից մեկը։ Այս մասին հայտնել են քաղաքային դատախազությունից։

Ինչպես հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը, հրդեհը տեղի է ունեցել Բեխտերևի անվան կենտրոնի չորրորդ հարկում՝ 10 քմ մակերեսով տարածքում: Տուժածներ չկան։ Մարդիկ դուրս են բերվել շենքից, մինչև հրշեջների ժամանումը։

Նևսկի շրջանի դատախազությունն այդ միջադեպի վերաբերյալ նյութերն առգրավել է ԱԻՆ հետաքննության մարմիններից և դրանք փոխանցել քննչական մարմիններին։ Վերջիններս հրկիզման փաստով քրեական գործ են հարուցել «Ուրիշի գույքի դիտավորյալ զգալի չափով վնասումը, որը կատարվել է հրկիզման միջոցով» հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930