Բաժիններ՝

Թումանյանի ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութ տեղափոխող տղամարդուն

Հունիսի լույս 8-ի գիշերը, ուժեղացված ծառայության ընթացքում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների տեսադաշտում էր հայտնվել Վանաձորի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը» և սկսել են հետապնդել։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին։

Դսեղ գյուղի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որը բեռնված էր մոտ չորս խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ «Ֆորդը», ապօրինի բեռով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Պարզվել է, որ հունիսի 7-ին 31-ամյա տղամարդը փայտանյութը ձեռք է բերել Դսեղի անտառում` բենզասղոցով երկու ծառ հատելով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930