Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին. ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փաստ» թերթը գրում է. «Ասֆալտին փռելու, ապօրինի զենքի կասկածանքով բռնել-բաց թողնելու, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արտաքուստ ստվերվեց մի բավականին ուշագրավ տեղեկատվություն: Բանն այն է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
Փետրվարի 6-ին, ժամը 21:13-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել:
Փետրվարի 5-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության, ԱԱԾ և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նորագավիթի 1-ին փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Նոր Խարբերդի 36-ամյա մի բնակչի։
Աղթամարի եկեղեցու պատի քանդակներում կարելի է հանդիպել նաև Ս. Սարգսին՝ ձիու վրա նստած։ Նա պատկերված է առանց որդու, ձեռքին՝ նիզակ։
Հունվարի 10-ին 42-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ գողացել են իր բանկային քարտը, որի հետ եղել է գաղտնաբառը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց սպանդանոցների վերաբերյալ որոշումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ առաջարկել են փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն:
Մահացել է ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասը: Այդ մասին հայտնել է People հանդեսը վկայակոչելով դերասանի որդուն՝ Մայքլ Դուգլասին։
Հունվարի 9-ին Աշտարակի թոշակառու բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ իր տնից գողություն են արել՝ հափշտակել են երեք ոսկյա մատանի։
Լիբանանահայ Տիգրան Զաքարյանն արժանացել է «ԼՈՏՈ» վիճակախաղի գլխավոր մրցանակին։
Նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին ոստիկանության Կոտայքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Տիգրան Մեծի պողոտայում վնասազերծել են տղամարդուն, որը դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։
Չինաստանի Սիան քաղաքում բնակվող և ուսանող Խաչիկ Սարգսյանը Հայաստան վերադառնալուց հետո անցել է բուժզննում, որը կորոնավիրուսի որևէ ախտանիշ չի հայտնաբերել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 6-ին հանդիպել է Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Գրապպերհաուսին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։
Հանրապետությունում հունվար ամսվա և փետրվարի սկզբի տեղումներն էականորեն բարելավել են ցանքսերի վիճակը:
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ դեմ են համայնքի խոշորացմանը:
Օրերս Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։
Իմքայլական Քրիստինե Պողոսյանը Գևորգ Գորգիսյանին թաշկինակ է նվեր բերել
Նաիրա Հարությունյանը դադարեցնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը։
Այսօրվա ինտելեկտուալ եւ իրավական վանդալիզմի եւ տոքսիկացիայի գերդոզավորումից հետո արդեն դժվար է անդրադառնալ իշխանական պատգամավորների հայտարարություններին՝ հատկապես որ նրանց մեծ մասին չեմ ճանաչում։
Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակից քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով:
Հայաստանի երկու մարզերի՝ Լոռիի և Սյունիքի, տարբեր բնակավայրերում (Ստեփանավան, Վանաձոր, Կապան, Սիսիան հարակից համայնքներ) վերջին օրերին գրանցվել են բնակիչների թունավորման դեպքեր:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 6-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։