
«Շահելու մասին լուրն իմանալու օրը ամբողջ գիշեր արթուն եմ մնացել». Լիբանանահայ Տիգրան Զաքարյանը վիճակախաղով 1.2 միլիոն դոլար է շահել
Լիբանանահայ Տիգրան Զաքարյանն արժանացել է «ԼՈՏՈ» վիճակախաղի գլխավոր մրցանակին։ «Արևելք» պարբերականը տեղեկացնում է, որ գլխավոր մրցանակը լիբանանյան արժույթով կազմում է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Տիգրան Զաքարյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ վիճակախաղի հավատարիմ հաճախորդ է, շաբաթը երկու անգամ մասնակցում է:
«Շահելու մասին լուրն իմանալու օրը ամբողջ գիշեր արթուն եմ մնացել»,- ասել է Տիգրան Զաքարյանը, ով ներկայում վարորդ է աշխատում: