Բաժիններ՝

Գողացել են քաղաքացու բանկային քարտը, որի հետ եղել էր գաղտնաբառը

Հունվարի 10-ին 42-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ գողացել են իր բանկային քարտը, որի հետ եղել է գաղտնաբառը։ Հափշտակված քարտով նաև կանխիկացվել էր 75 հազար դրամ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները հետևողական օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին փող կանխիկացրած անձի ինքնությունը։

Եղվարդի բնակիչ, 49-ամյա տղամարդը փետրվարի 4-ին հայտնաբերվեց Երևանի Ամիրյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս