
Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է
Օրերս Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ ստացվեց, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը դանակահարվել է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։
Ոստիկանները ճշտեցին նաև կասկածյալի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարության մեջ կասկածվող անձը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ։