Խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս. նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է արածել:
Պարզ է, որ ՊԵԿ-ն էլ կուզենա, առավելևս, որ հետախուզության մասին օրենքում կա դա: Մեզ մոտ, ինչպես շատ երկրներում, ՊԵԿ-ն առանձին հատուկ ծառայություն է, կարող է՝ դա այդպես չի նշվում, բայց ՊԵԿ-ն ունի ինչ-որ գործառույթներ, որոնք ընկնում են հատուկ ծառայության գործունեության տակ, և կարող է մի օր ՊԵԿ-ն էլ ուզենա, և ինչ-որ հարցերում դա կարող է արդարացված լինել, որովհետև, օրինակ, ահաբեկչության ֆինանսավորման հարցեր կարող են լինել, և այլն, ինչը հենց ՊԵԿ-ի վերահսկողության տակ է:
Այսօր առավոտից բողոքի ակցիայի էին դուրս եկել անասնապահները։ Նրանք փակել էին մի շարք մարզերի ճանապարհները՝ պահանջելով, որ Կառավարությունը չեղարկի անասունների պարտադիր սպանդանոցային մորթի մասին որոշումը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նվեր է ստացել՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական, դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է 39-ամյա տղամարդու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդու:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի «Թումո» կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում:
«Մինչև ե՞րբ ենք աշխարհը շալակած տանելու: Հենց ուզում ենք մի ոտը ամրացնենք, նորից մեջքներիցս խփում են»
«Եթե էս ծրագիրը կյանքի կոչվեց, մսին կակա եք ասելու սաղդ». ֆերմերներ
Հունվարի 13-ից 19-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 131 մեքենա, որոնցից 22-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։
«Մի կպեք էս ժողովրդին, էս ժողովուրդը մեղք ա, հացի խնդիր ունի, ինչի՞ եք կտրում էս մարդկանց ձեռները»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի փոխանցմամբ՝ սպանդանոցների վերաբերյալ ֆերմերների և մսավաճառների բողոքները քննարկել են և եզրահանգել, որ Կառավարությանն առաջարկություն ներկայացնեն, որպեսզի ստեղծվեն շարժական սպանդանոցներ։
«Էստեղ ֆերմերին տանում-կոխում են բանկը, որ թրիք թափենք, տանենք տանք իրանց»
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 21-ի ժամը 12։30-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։
«Հազար ամոթ, պարոն վարչապետ, հազար ամոթ». ֆերմեր
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է հունվարի 21-ից 23-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021թ. պլանի» նախագծի քննարկմանն ու ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդատվություններին:
«Փնթի մսավաճառը ինքն ա». ֆերմերը` Գեորգի Ավետիսյանին. ֆերմերներ
Հունվարի 20-ին Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ:
Հանդիպում Արարատի մարզպետարանում. Գյուղացիները դեմ են սպանդանոցային մորթին. ՈՒՂԻՂ
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը:
ՀՀ ՊՆ-ում կողմ են Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի առաջարկին՝ կապված զինծառայողների՝ հեռախոսի օգտագործման կարգի խախտումների դեպքում խստացումների հետ:
Տարիներ շարունակ անասնաբուծությամբ գումար աշխատող գյուղացիներն այսօր փակել էին դեպի իրենց մարզեր տանող ճանապարհները: Հունվարի 15-ից պարտադիր է դարձել անասունների սպանդանոցային մորթը: Ըստ Կառավարության որոշման՝ այն պետք է պարտադիր դառնար դեռ 2018-ի ամռանից, սակայն ժամկետը երկարաձգվել է: Երեկ գյուղացիները հավաքվել էին Կառավարության շենքի առջև, սակայն նրանց հետ հանդիպման ոչ ոք չիջավ, դրանից հետո գյուղացիները որոշեցին, որ խնդրի լուծման համար ճանապարհ են փակելու, ինչպես ժամանակին արել է վարչապետը: Ճանապարհները փակած գյուղացիները պնդում էին՝ սպանդանոցներ պետք չեն, հատկապես, որ սանիտարական վիճակն այնտեղ այնքան էլ բարվոք չէ, վստահեցնում էին՝ անասունների սպանդի համար իրենք պայմաններ ստեղծում են:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Հունվարի 21-ի, 25-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետև փոխանցվել մեկ այլ ընկերության։
Հունվարի 20-ին, ժամը 18.25-ին, Չարենցավան-Կարենիս ճանապարհի խաչմերուկում «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե հենապատին. կանչով մեկնած շտապօգնության խումբը «Ֆոլքսվագեն-Տուարեգի» վարորդ 59-ամյա Վլադիսլավ Հարությունյանին հայտնաբերել է մահացած:
2019թ. հունվարի 1-ից Հայաստանի սահմանին մատակարարվող բնական գազի գինը փոխվեց, հասնելով հազար խորանարդ մետրի համար 150 դոլարի: Այսուհանդերձ, գնի այս փոփոխությունից հետո սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը չփոխվեց։ Հետհեղափոխական ժամանակներ էին և կառավարությունն իրեն նման ճոխություն թույլ տալ չէր կարող, սխալ կհասկանային: