Խոշոր ավտովթար Հրազդանում. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Հրազդանի փրկարարները
Հունվարի 17-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան և Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Մ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև՝ վարորդին և ուղևորներ Գառնիկ Մ.-ին (ծնված 1996 թ.), Արաքսյա Գ.-ին (ծնված 2000 թ.), Անի Գ.-ին (ծնված 1994 թ.) և Դիանա Վ.-ին (ծնված 1993 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: