Այնուհետև եկեղեցականները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն`իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Իրանի և Երուսաղեմի հայ համայնքում ստեղծված իրավիճակին․
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունիսի16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանի:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը իրազեկող հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորել ուժեղ քամու դեպքում՝ հորդորելով հասարակությանը խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ապարան համայնքում երեկ ավերիչ քամին մեծ վնասներ է հասցրել համայնքին։ Պաշտոնական նախնական տվյալների համաձայն՝ երեկ պտտահողմը վնասել է 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։ 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Վիլսոն Գ.-ն է:
Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։
2026-28թթ․ ՀՀ-ում կբարձրանա՞ն արդյոք կենսաթոշակներն ու աշխատավարձերը՝ դեռ հայտնի չէ, կառավարությունը հարցը կքննարկի միայն հուլիսից հետո. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Որպես հնարավոր բացասական ազդեցություն, ֆինանսների նախարարը նշեց Իրանից ՀՀ մատակարարումների խաթարումները և որպես հետևանք` իրանական արտադրության ապրանքների թանկացումը։ Չբացառեց նաև, որ հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս սկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում ոստիկանության ծառայողի կողմից լրագրողին բռնության ենթարկելու տեսանյութն է տեղադրել և կից գրել է.
Երևանում ուղետոմսերի QR կոդերի թղթային տարբերակը, ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից չի գործի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց զբաղվել այս հարցով։
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։
Սա ո՛չ իշխանափոխություն է, ո՛չ իշխանազավթում. օրինական պահանջ է. քասախցի
Մի՛ գոռա… Չի կարելի ընկե՛ր, չի կարելի… Աժիոտաժ մի՛ սարքեք, բռնություն մի՛ կիրառեք. լարված վիճակ
Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 11 անձ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ազատամարտիկի են տարել, անչափահաս ընկերոջս են տարել. էս ինչ են անում. էլ կընտրե՞նք իրենց. մեկը ես՝ ոչ. քասախցիներ
2,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թեհրանից հարավ` Իրանի Ղոմի նահանգի Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Էս զորքը ինչի՞ են ուղարկել քասախցու վրա. ոչ մեկը աթոռից չի կտրվում, գա էստեղ, խնդիրը հասկանա.քասախցի
Սա խուժանություն է, երկիր չէ. էն աղջիկ երեխեն ի՞նչ էր արել. սոցիալական հարցը դառնալու է քաղաքական
Ի՞նչ ես ուզում, դու ի՞նչ ես ուզում. կարմիր բերետավորը բիրտ կերպով խոչընդոտում է լրագրողի աշխատանքը