Բաժիններ՝

Ավշար գյուղի բնակիչն ապօրինի պահվող հրազեն է կամավոր հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին բաժին եկած Ավշար գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդը ապօրինի պահվող զենք է հանձնել։

Նա իրավապահներին է ներկայացրել «Տոզ» տիպի երկփողանի հրացան՝ հայտնելով, որ զենքը պատկանել է հանգուցյալ հորը։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել և հիշեցնում, որ նման դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031