ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը:
Լինում են դեպքեր, երբ դժվարամատչելի հետազոտության անհրաժեշտություն է լինում, որը հնարավոր չէ իրականացնել Արցախում, ուստի որոշում է կայացվել, որ տվյալ զինծառայողները տեղափոխվեն ՀՀ կենտրոնական հոսպիտալ` անհրաժեշտ հետազոտությունների և բուժօգնության համար:
Երբ Ազգային ժողովում քննարկում էինք Արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության բերած նախագիծը, վարչապետն այդ ամբիոնից հայտարարեց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները չեն վերաբերելու քննադատություններին, դրանք կապված են լինելու միայն կորոնավիրուսով պայմանավորված կեղծ տեղեկությունների տարածման հետ:
«Այս լրացումների իմաստը բոլորովին այն չէ, որ մեր քաղաքացիներին ենթարկենք վարչական կամ քրեական պատասխանատվության, այլ համաճարակը առհասարակ կանխելն է»,-այսօր խորհրդարանում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Հայաստանում հաստատված արտակարգ դրության պայմաններում սահմանափակումներ և տուգանք է սահմանվում կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման համար:
«Ինքնամեկուսացման դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացուն ցուցում լինի, որ իր նախընտրությամբ իր բնակության վայրում կամ մեկ այլ վայրում այլ անձնանցից մեկուսացվի։ Դա վերաբերում է նաև առարկաների մեկուսացմանը։ Ինչ վերաբերում է մեկուսացմանը, ապա մեկուսացումը հատուկ սահմանված վայրերն են, որտեղ տեղափոխվում են հիվանդ անձինք կամ նրանց հետ շփված անձինք, այսինքն՝ իրավասու մարմինների կողմից են սահմանվում այս վայրերը»
Մարտի 20-ին երեկոյան 20:40 Ազգային ժողովը արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում ընդրկված էին ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Այս համատեքստում Սահակ Օհանյանը շարունակեց, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվեցին զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները պետություններին հորդորել են խուսափել կորոնավիրուսի բռնկման հակազդման անվտանգության միջոցառումների ողջամիտ սահմաններից դուրս գալուց և հիշեցրել, որ արտակարգ լիազորությունները չպետք է օգտագործվեն այլախոհությունը ճնշելու համար։
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 182․3 հոդվածում լրացնել 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
Ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով վարչական տարածքներում պարբերաբար շրջայցեր են կատարում, ինչը իրավապահներին հաճախ հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հանցանքի վայրում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ առաջիկայում կիրականացնի «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն իր շահույթից 5 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել՝ ի աջակցություն Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մենք` ներքոստորագրյալներս, տարբեր ձևաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը, բացի մարտահրավերներից, բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն, սոլիդարություն և ընկերակցություն արտահայտող բազմաթիվ տեսա- և ֆոտոնյութեր ակնթարթորեն դառնում են համացանցային հիթեր:
Տղամարդը կասկածվում է գողություն կատարելու մեջ:
Նիդերլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ՝ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթների վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները և նրանց նկատմամբ չեն կիրառվի մուտքի արտոնագրերի ժամկետների խախտման դեպքում նախատեսված պատժամիջոցները։
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակենք մեր զրույցը։ Այսօր քննարկենք, թե ի՞նչ է արել կառավարությունը և ի՞նչ նա պետք է աներ։ Եվ այսպես կառավարությունը մտցրել է արտակարգ դրություն (ԱԴ)։ 2-րդ էական բանն էլ ֆինանսական օգնության խոստումներն են բիզնեսին։
Արտակարգ դրության պայմաններում գործատուների կողմից աշխատողների իրավունքների խախտման հետ կապված` պարապուրդի օրերի համար չվճարվելու վերաբերյալ, 168.am-ը պարզաբանում էր խնդրել Մարդու իրավունքների պաշտպանից, ինչին ի պատասխան ստացել ենք արձագանք-գրություն, որում ասվում է.
Քաղաքացին բիզնես հիմնելու պատրվակով ծանոթից հափշտակել է շուրջ 258 մլն դրամ
ՀՀ Զինված ուժերի օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևած և Ռուսաստանից Հայաստան տեղափոխված գործարար եղբայրները կանգնել են փաստի առջև. Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում 200.000 դոլարի ներդրում են արել, 210 գլուխ գերմանական ցեղատեսակի ոչխար գնել՝ ոչխարաբուծությունը զարգացնելու համար, բայց կենդանիներին կերակրելու հարցում կանգնել են լրջագույն խնդրի առաջ:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետ Տիգրան Ավինյանի անունից հորդորում են ջնջել իմ նախորդ գրառումը կարանտինի խախտման դեպքի հետ կապված, «քանի որ խուճապ է առաջացրել երկրում»,- ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է լրագրող Մարինե Խառատյանը։
Ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո, մարտի 20-ին ժամը 18։00 դրությամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։