Բաժիններ՝

«Սոցիալական ցանցերը թույլ են տալիս հասցնել մեր ջերմությունն ու սատարումը դժվարությունների մեջ ապրող, հազարավոր հարազատներ կորցնող մեր բարեկամ ժողովուրդներին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն, սոլիդարություն և ընկերակցություն արտահայտող բազմաթիվ տեսա- և ֆոտոնյութեր ակնթարթորեն դառնում են համացանցային հիթեր:

Նույն իրողությունը տարածվում է նաև միջպետական հարաբերությունների վրա:

Հատկապես Իտալիայի եւ Իրանի նկատմամբ:

Հիշեցնեմ, որ մեր համայնքները քույր քաղաքներ ունեն այդ թվում՝ նշվածս երկրներում: Երևանը դեռ հեռավոր 1973 թվականին իր առաջին պայմանագիրը կնքել է իտալական Կարարա քաղաքի հետ:

Իսկ Երևանի սրտում այս իրադարձության պատվին տեղադրված հայտնի հուշարձանը վաղուց դարձել է մեր քաղաքի այցեքարտերից մեկը:

Մեր մայրաքաղաքի քույր քաղաք է նաև Վենետիկը, ինչպես նաեւ իրանական Սպահանը։ Գյումրին ևս իտալական քույր քաղաք ունի՝ Նարդոն: Կան այլ կապեր եւս:

Առաջարկում եմ, որպեսզի մեր այն քաղաքները, որոնք իտալական, իրանական եւ այլ ախտահարված բնակավայրերի հետ ունեն քույր համայնքի կարգավիճակ, իրենց համերաշխությունն հայտնեն այդ քաղաքների բնակիչներին:

Դա կարող է արվել տարբեր մակարդակներով և ձևերով՝ պաշտոնականից մինչև շատ մարդկային: Սոցիալական ցանցերը թույլ են տալիս հասցնել մեր ջերմությունն ու սատարումը դժվարությունների մեջ ապրող, հազարավոր հարազատներ կորցնող մեր բարեկամ ժողովուրդներին:

Բացի պարզ մարդկային վերաբերմունքից, հիշենք նաև մշտական քաղաքական օրենքների մասին։

Ինչպես անգլիացիներն են ասում. A friend in need is a friend indeed՝ Նեղ օրերի ընկերն է իսկական»:

Գլոբալ պանդեմիկ ճգնաժամը բացի մարտահրավերերից բացահայտում է նաև մարդկության բարի և գթասիրտ կողմերը: Համերաշխություն,…

Gepostet von Armen Ashotyan am Freitag, 20. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս