Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին հորդուրում է օգտվել բացառապես օդային ուղիներից։
«Երևանի ավագանու ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2019 թվականի բյուջերի կատարողականը դրական գնահատեց»։ Նիստի ընթացքում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը։
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն 30 տոկոսով թերակատարվել է։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքը ստանալու ակնկալիքով հարց ուղղեց. «Այս կատարողական փաստաթղթի և 30 տոկոս թերակատարման հետ կապված՝ վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որևէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ»:
Կառավարությունը մարտի 19-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները փակելու և Երևան քաղաքի տարածքում՝ Սիլիկյան թաղամասում, շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար) կառուցելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել Երևանի քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի Սպանդարյան կայարանի երկաթգծին հարակից 15 հա մակերեսով հողատարածքը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր գործադիրի համաձայնությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական դատավարության մասին օրենսգրքում և հսկող դատախազին տալ իրավունք՝ անձին ազատել կալանքից, եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելու հարցը լուծելիս հսկող դատախազը հաշվի է առնում վերագրվող արարքի ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է 2 ամիս ժամկետով կալանքից հանել հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500.000 ՀՀ դրամ միջոցները:
«Եթե երեկ չէ առաջին օրն ասում էինք, որ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, հիմա ձևակերպումը փոխում ենք՝ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա»: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում հնչեցրած խոսքն է, որով նա բոլորին խորհուրդ տվեց ընդունել, որ այս վիրուսը կարող է տևել ամիսներ, սակայն այդ ընթացքում մարդիկ պետք է ապրեն, գործեն և պետք է […]
Հայաստանն ունի սննդի բավականին լավ պաշար. օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: Այսօր Կառավարության նիստում տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով նաև, որ մարտի 18-ին 38 բեռնատարով սննդամթերք է ներմուծվել Հայաստան:
Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։
Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք:
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստը սովորականից տարբերվում էր։ Նիստը տեղի էր ունենում Քաղաքապետարանի առաջին հարկում, ավագանու անդամներն էլ դիմակներով էին։
Այսօր կառավարության նիստում ներկայացնելով կորոնավիրուսով վարակակիրների վիճակագրությունը՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իրազեկեց նաև, որ վարակված մեր քաղաքացիներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումարներ են հատկացվել դերասան Երվանդ Մանարյանի, դիրիժոր Յուրի Դավթյանի և անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։
Մարտի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա Նարեկ Եղիազարյանին, որը տեղում մահացել է:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվեց և վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց գործարարներին տրամադրվող ճգնաժամային վարկային պորտֆելներ տրամադրելու էությունն ու նպատակը՝ աջակցել նրանց՝ իրենց ֆինանսական և տնտեսական բարդությունները լուծելու համար։
Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։
Կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել։
Դատախազությունը կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկի` իր անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու և տարածելու վերաբերյալ հաղորդումը ուղարկել է քրեական ոստիկանություն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով` Քննչական կոմիտեում ստեղծվել է օպերատիվ շտաբ` կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և արագ արձագանքման նպատակով:
Երևանի քաղաքապետարանում ավագանին հրավիրել է 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը:
Հայաստանի առանձին շրջաններում մարտի 19-ի ցերեկը, 20-21-ը տեղումներ կգրանցվեն, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 18-ին, ժամը 05.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Կենտրոնական բաժին են տեղափոխվել 29-ամյա Հայկ Ն.-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել իր Ֆեյսբուքյան էջում, որտեղ իրենց կրտսեր դուստրը փորձում է թաքնվել հոր գրկում, եւ վերնագրել լուսանկարը. Մեկուսացում ըստ Արփիի:
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները հանդես են եկել կոչով:
Մարտի 18-ին, ժամը 21։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: