Բաժիններ՝

Չպետք է թույլ տալ, որ քաղաքներից վարակը մտնի գյուղերը. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարունակենք մեր զրույցը։ Այսօր քննարկենք, թե ի՞նչ է արել կառավարությունը և ի՞նչ նա պետք է աներ։ Եվ այսպես կառավարությունը մտցրել է արտակարգ դրություն (ԱԴ)։ 2-րդ էական բանն էլ ֆինանսական օգնության խոստումներն են բիզնեսին։

2. Այն, մեղմ ասած, անհասկանալի է։ Ռուսլան Բադասյանը պարեկային ծառայության և պարետի մասին ինչ-որ մտքեր էր շարադրել։ Այն ընդունվեց որպես օրենք։ Տիգրան Ավինյանը նշանակվեց պարետ, իսկ վարչապետն էլ շնորհիվ դրա ազատ ժամանակ ստացավ դեղատներ ու խանութներ գնալու։ Ի՞նչ էություն, ի՞նչ աղ կա մեր ԱԴ օրենքում։

Ես, բացի պարետի ինստիտուտը գործարկելուց, որոշ ունեցվածք մոբիլիզացնելուց և մամուլը վերահսկելուց այլ գործուն մեխանիզմ չեմ տեսնում։ Հարց է ինչների՞ս էր պետք արտակարգ դրությունը։ Ուշի ուշով հետևում եմ պարետ Տիգրան Ավինյանի որոշումներին։ Օրինակ, 50 հոգու աշխատող ունեցող հիմնարկներին առաջարկել է «ինքնակարգավորվել»։ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը հաճախ են խորհուրդ են տալիս «ինքնամեկուսանալ», «ինքնակարգավորվել»։ Ի՞նչ են նշանակում այս տերմինները։ Ոչինչ։ Ինքնակարգավորվի ինչպե՞ս։ Նպատակը… Կամ «ինքնամեկուսանա» որ ի՞նչ անի։ Գնա տունը նստի տնեցիքին վարակի՞: Կարծիք էի հայտնել, որ իրականում պետք են արտակարգ միջոցառումներ, բայյց ոչ ԱԴ և պարետ։ Ի՞նչու։ Նման հետևությունը բխում է (Ա) համաճարակի պայմաններում ճգնաժամային կառավարման տեսությունից ու պրակտիկայից և (Բ) 2020-ի անցած 2.5 ամիսներին այլ երկրների պրակտիկայից։

(Ա) այս տեսությունը մեզ հստակ հուշում է, որ, օրինակ, եթե ունես տեխնոգեն կամ բնական աղետ (ջրհեղեղ, հրաբուխ, երկրաշարժ), ապա ելքը պատնեշներ (արգելքներ) կառուցելն է կամ մարդկանց էվակուացնելը։ Եթե առկա է դաժան ֆինանսական ճգնաժամ, ապա, ասենք, առք ու վաճառքից անցնում ես բարտերի և այլն։ Համաճարակային ճգնաժամի դեպքում տեսությունն ու պրակտիկան ասում են. սոցիալական կյանքի շղթաները (օղակները, ինստիտուտները) վեր հանի և դրանց միջև барьер դիր, որպեսզի վերահսկես փոխանցվող ինֆորմացիայի, ապրանքի, ծառայության և այլն ստերիլությունը։ (Բ) Իրոք, երբ որ նայում ենք վարակի դեմ տարբեր երկրների փորձը, ապա ակնհայտ են լավ օրինակներ (Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Հվ Կորեա) և վատ օրինակներ (Իտալիա, Իրան)։

Ամենալավն, իհարկե դիկտատորական երկրներն են (ԿԺԴՀ, Կուբա, Նիկարագուա, Վենեսուելա), բայց սա ուրիշ պատմություն է։

Հարցն այն է, թե շուկայական տնտեսակարգ ունեցող Ճապոնիան կամ Չինաստանը ի՞նչու ավելի հաջող դուրս եկան Իտալիայից, Իսպանիայից և այլն։ Նրանք ոչ թե աշխատում էին ընդհանուր լուզունգներով, այլև կոնկրետ գործողություններով։ Վստահաբար կարելի է ասել, որ հիմնական գործիքը կարանտինն էր՝ սոցիալական շղթայի բեկանումը։ Չինաստանն, օրինակ, 60 մլն նկատմամբ կիրառեց դաժան կարանտին (Հուբեյ նահանգ, Ուխան), իսկ մնացած 1.3 մլրդ-ի նկատմամբ արտակարգ միջոցառումներ։ Իտալիան հակառակը, հայտարարեց, որ 1-2 օրից կարանտին կմտցնի Լոմբարդիայում։ Ճակատագրական սխալ։ Մեկ օրվա մեջ բոլորը մեքենաներով մեկնեցին Լոմ-յից՝ վիրուսը տարածելով Իտալիայով մեկ։

Հիմա ԱԴ կա չկա որևէ նշանակություն չունի։ Կարևոր այս հարցն է. շղթաները կտրում եք, թե՝ ոչ։ Ասեմ նաև, որ այն ձևի կարանտինը, որ ունենք Էջմիածնի առումով, կարանտին չէ։ Ըստ իս, ՀՀ վարակված բոլոր քաղաքների նկատմամբ պետք է կիրառել կարանտինի մեխանիզմը։ Չպետք է թույլ տալ, որ քաղաքներից վարակը մտնի գյուղերը։ Ինքնամեկուսացում բառը պետք է մոռանալ։ Միմիայն մեկուսացում։

Մյուսը ճյուղային կարանտինի կիրառումն է։ Գյուղատնտեսություն-սննդի արդյունբերություն- առևտուր. այս ոլորտը 100%-ով պետք է պահպանվի և աշխատի ստերիլ պայմաններում։ Կարևոր է նաև հեղուկ վառելքի մատակարարումը։ Երբ այս ամենը Տիգրան Ավինյանը կանի, կարելի անցնել մյուս ճյուղերին՝ աստիճանաբար գործարկելով ոլորտ առ ոլորտ։

2. Ֆինանսական հարցեր։ Վարչապետը հախուռն խոստումներ է տալիս բիզնեսին օգնելու, վարկեր սուբսիդավորելու և այլն մասին։ Իբր թե փող ունե՞ս: Սահմանափակ միջոցների, մասսայական գործազրկության առկայության պայմաններում պետք է սւուղ միջողներն ուղղել սպառողին, ոչ թե արտադրողին։ Այս պահին, ի՞նչ վարկ, ի՞նչ բան։ Դեռ պարզ չի՝ ո՞ր արտադրությունը կմնա, որը կվերանա։ Փող ունես պահի մարդկանց թոշակ ու աշխատավարձ տալու համար։

Հետո ճգնաժամի մեղմանալուն զուգընթաց ելնելով հնարավորություններից կարելի է մտածել բիզնեսին օգնելու մասին։ ԱԺ էն պոպուլիստ պատգամավորական ֆրակցիային էլ ասեք, որ այս պահին մոռանան հարկային արտոնությունները։

Այսինքն, հրատապ խնդիրը սպառման պահպանումն է որոշակի մակարդակի վրա որքան հնարավոր է երկար։ Իսկ բիզնեսին կարելի է խոստանալ, որ ապագայում, աշխատելուն և վերականգնվելուն զուգահեռ կորուստների կեսը պետությունը կփոխհատուցի արժեթղթերով։

Հ.Գ. Անհրաժեշտ է, որպեսզի ԿԲ ստուգի իրավաբանական անձանց և քաղաքացիների բոլոր վալյուտային փոխանցումները երկրից դուրս, խորհրդակցի պարետի հետ ու որոշում կայացնի. թույլ տալ, թե ոչ»:

Շարունակենք մեր զրույցը։ Այսօր քննարկենք, թե ի՞նչ է արել կառավարությունը և ի՞նչ նա պետք է աներ։ Եվ այսպես…

Gepostet von Hrant Bagratyan am Freitag, 20. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս