«Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն»․ փոխնախարար

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերը։ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 182․3 հոդվածում լրացնել 10-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով, ինչպես նաև՝ լրացնել 11-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝ ֆիզիկական և իրավաբանական անձնանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով»։

Իսկ ՔՕ-ում լրացումն ունի հետևյալ տեսքը․ «Լրացվում է 277․1 հոդվածով արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացումը պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031