Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետի անունից հորդորում են ջնջել իմ գրառումը` կարանտինի խախտման դեպքի հետ կապված․ Մարինե Խառատյան
Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետ Տիգրան Ավինյանի անունից հորդորում են ջնջել իմ նախորդ գրառումը` կարանտինի խախտման դեպքի հետ կապված, «քանի որ խուճապ է առաջացրել երկրում»,- ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է լրագրող Մարինե Խառատյանը։
«Ասեցին, կսպասեն, մինչև ջնջեմ: Ի դեպ, ինձ զանգահարեց նաև Ալեքսանյանի փեսան՝ Դավիթը, որը ինձ դիմած աշխատակիցների ղեկավարն է ու ասաց, որ իրենք կարանտինի կարիք չեն տեսնում, քանի որ իրենց մոտ ամեն ինչ ախտահանել են ու իրենք «մակարոնով են ապահովում ողջ հանրապետությանը»: Ի դեպ, նա պնդեց, թե դեպքը տեղի է ունեցել «Սարտեքսում», ոչ թե «Ալեքս տեքստիլ»-ում: «Սարտեքսը» հայ-իտալական ընկերությունը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ ու էլի պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Իսկ մեզ դիմած քաղաքացիները վախեցած էին, քանի որ վարակի օջախը իրենց աշխատանքի վայրի հենց հարևանությամբ է»,- գրում է նա։
Մեր տուն են այցելել ոստիկաններ ու պարետի անունից հորդորում են ջնջել իմ նախորդ գրառումը կարանտինի խախտման դեպքի հետ…
Gepostet von Marin Kharatyan am Freitag, 20. März 2020