Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ և երկրում արտակարգ դրության հաստատմամբ պայմանավորված՝ այս օրերին պակասել է ինչպես՝ հանրային տրանսպորտային միջոցներից օգտվողների քանակը, այնպես էլ՝ տրանսպորտային միջողների շարժակազմը:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, ում ծննդյան օրն է, բժիշկներն անակնկալ են մատուցել:
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի վկայությամբ՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ աշխատանքներ է կատարկում վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խնդրել է քաղաքացներին հանուն իրենց ընտանիքների մնալ տանը, օգնել բժիշկներին և պատկան մարմիններին՝ ավելի արագ հաղթելու այս համաճարակին։
Մարտի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ես չեմ ուզում դաշտը կիսել ընդդիմության և իշխանության: Պատկերացրեք, որ գա մի օր, որ դատավորները որոշեն օրենքի պահանջը չկատարել, և ով ում մասին ինչ մտածում է՝ ասի: Քաոսի կվերածվի:
Մարտի 20-ին, ժամը 07:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019թ-ին ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում:
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատություններին է փոխանցել բժշկական պարագաներ։
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկն ընդլայնվել է:
Հայաստանում առաջնակի օջախներից դուրս հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերով 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցածները կարանտինում ևս են:
Երևանի պետական բժշկական համալսարանը մեկ ամսով հետաձգում է ըստ ամիսների վճարվող ուման վարձերի վճարումը՝ վերջին վճարումը սահմանելով հունիսի 25-ը:
Այդ պատասխանատվությունը ձևավորվում է տարբեր գործոններից։ Դրանցից մեկն էլ յուրաքանչյուրիս վարքագիծն է՝ կանոնակարգված վարքագիծը։ Վարքագծի կանոնակարգումները մեծապես պիտի կախված լինեն իրավիճակից։
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ:
Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են Էջմիածնի և Շենգավիթում գտնվող արտադրամասի դեպքերի հետ:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day):
Մարտի 20-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ Հայ-Ռուսական համալսարանը մարտի 23-ից դադարեցնում է բոլոր տեսակի թղթային նամակների, դիմումների և փաստաթղթերի ընդունումը։
Մարտի 20-ին, ժամը 20:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է «Մնա տանը» չելենջին, որը մեկնարկել է կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ:
Ս. թ մարտի 20-ին Wizz Air ավիաընկերությունն իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։
Այսօր տեղի է ունեցել Պարետատան հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է արտադրական ընկերությունների բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Իրանի և Հայաստանի միջև թույլատրելի ապրանքների և հումքատեսակների ցանկի ընդլայնման հարցը և այլ հարցեր։
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։
Անդրադառնալով Արդարադատության նախարարի բացակայության մասին իր հարցին՝ Մարուքյանը շեշտեց, որ բազմաթիվ իրավական բնույթի հարցեր են կուտակվել, որոնց պետք է հենց նախարարը պատասխան տա:
«Այս միջոցառումները բերեցին նրան, որ մենք վերջին տասը տարում, կարելի է ասել, հիվանդացության և ինֆեկցիոն հիվանդների նման ցածր ցուցանիշ չենք ունեցել»:
Միհրան Հարությունյանի խոսքով՝ մարտի 19-ը իր վարկի մարման օրն է եղել, մարտի 18-ին կազմակերպությանը տեղեկացրել է հետաձգման մասին, պատասխանել են, թե որոշումը կա, Ձեզ անհատական նամակ կուղարկենք, եթե ընդգրկվեք լավագույն հաճախորդների ցանկում։