
«Մեկուսացման և ինքամեկուսացման համար պետք է լինի պարետի ցուցում»․ փոխնախարարը պարզաբանում է

«Ինքնամեկուսացման դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացուն ցուցում լինի, որ իր նախընտրությամբ իր բնակության վայրում կամ մեկ այլ վայրում այլ անձնանցից մեկուսացվի։ Դա վերաբերում է նաև առարկաների մեկուսացմանը։ Ինչ վերաբերում է մեկուսացմանը, ապա մեկուսացումը հատուկ սահմանված վայրերն են, որտեղ տեղափոխվում են հիվանդ անձինք կամ նրանց հետ շփված անձինք, այսինքն՝ իրավասու մարմինների կողմից են սահմանվում այս վայրերը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցի՝ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Վիկտոր Ենգիբարյանը նաևխնդրեց հստակեցնել՝ ո՞վ պետք է տա մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցում։
«Ցուցումպետք է լինի, և արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշմամբ սահմանված է, որ պարետն է ցուցումը տալիս և որոշվում են այն վայրերը, որտեղ անձինք մեկուսացվում են և այն անձանց շրջանակը, որոնք պետք է ինքնամեկուսացվեն։ Այսինքն՝ սա չի տարածվում այն դեպքերի վրա, երբ անձը սեփական նախաձեռնությամբ սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ ինքնամեկուսացվում է»։