4041 միայնակ տարեցի կհատկացվի մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Այս մասին տեղեկացնում է պարերատունը՝ հղում անելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
«Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը:
Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:
«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունը, ընդհանուր առմամբ, սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի: