
Մոուրինիոն աշխատել է՝ որպես կամավոր, և ապրանքներ է առաքել տարեց մարդկանց

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Պորտուգալացի մասնագետը որպես կամավոր՝ մասնակցել է Age UK-ի (բարեգործական ընկերություն, որը մասնագիտացած է տարեցներին օգնելու համար) աշխատանքներին:
Մոուրինիոն առաջին անհրաժեշտության ապրանքներ է առաքել Լոնդոնի վարչական ստորաբաժանումներից մեկում գտնվող Էնֆիլդի բնակիչներին:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է COVID-19 վարակի 5,741 դեպք: 282 մարդ մահացել է:
https://twitter.com/LoveUrdoorstep/status/1242167748672851968
Պատրաստեց Անի Գաբուզյանը