
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով:
«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել COVID-19 պանդեմիայի ընթացքում կեղծ տեղեկատվության դեմ: Միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր ունենան հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարում »,- aysor.am-փոխանցմամբ՝ ասված է Դեզիրի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:
«Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և պանդեմիայի մասին հաղորդելու նրանց հնարավորությունը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը չափազանց խիստ սահմանափակող միջոց է, որը սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության անհամաչափ մատչելիությունը», – ասել է Դեզիրը: