Արտակարգ դրությամբ պայմանավորված չեն գործելու Երևանից Արտաշատ, Մասիս, Արարատ, Վեդի և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները. Գարիկ Սարգսյան

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված չեն գործելու որոշ երթուղիներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու Երևան-Արտաշատ-Երևան, Երևան-Մասիս-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Վեդի-Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»,- ասված է գրառման մեջ։

??Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված…

Gepostet von Garik Sargsyan / Գարիկ Սարգսյան am Dienstag, 24. März 2020

Տեսանյութեր

Լրահոս