Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղեկատվության մատչելիությունը պետք է լինի երաշխավորված․ ՄԻՊ
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
Տեղեկատվության մատչելիության հարցի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման կարևոր երաշխիքներից է նրանց համար տեղեկությունների լիարժեք հասանելիությունը։
Տեղեկատվության մատչելիության ապահովումը ոչ միայն երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը, այլ նաև ապահովում է նրանց կողմից արտակարգ դրության պայմաններում իրենց պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունը:
- Արտակարգ դրության պայմաններում հանրային իշխանության մարմինների աշխատանքն իրականացվում է արտակարգ ռեժիմով և հասկանալիորեն ուղեկցվում է դժվարություններով։ Սակայն, չնայած այդ դժվարություններին, պետք է գործադրելլրացուցիչ ջանքեր։
Ստեղծված իրավիճակում հատկապես է կարևոր է, որ պաշտոնական տեղեկությունները լիարժեք հասանելի լինեն մեր հասարակության բոլոր անդամների համար։
Ուստի, տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովվի այնպես, որ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ինքնուրույն: Դա անհրաժեշտ է ապահովել, օրինակ, ասուլիսների ժամանակ ժեստերի լեզվով թարգմանությամբ, տեսանյութերն ուղեկցել ենթագրերով, պաշտոնական առաջնային կայքէջերն ուղեկցել լուսաձայնայինհարմարեցումներով և այլն:
- Կարևոր է, որ կրթական, մշակութային կամ սպորտային առանձին ծրագրեր ներկայում իրականացվում են առցանց, սակայն այնքանով, որքանով վերաբերելի են և օբյեկտիվորեն հնարավոր, այդ ծրագրերը պետք է հասանելի ու մատչելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորում է հնարավորության դեպքում արտակարգ դրության առնչվող կարևոր նյութերի հրապարակումներն անել այնպես, որ դրանք հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
5․ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ ևնախատեսվումէ առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝ բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղությամբ ներկայումս տարվում են աշխատանքները։