
Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքներից Հայաստան է վերադարձել 240 քաղաքացի

Ս․թ․ հունիսի 10-ին Կրասնոդար և Միներալնիյե Վոդի քաղաքների միջազգային օդանավակայաններից Հայաստան են վերադարձել 240 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ չվերթները իրականացրել է
«Armenia» ավիաընկերությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին ժամը՝ 10։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։
https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/posts/1444241512444228?__xts__[0]=68.ARAv3gT5y99bltPS2wHJk-D47BdSRthN8sNvok1vs94TIB2dRlyb62w4HR5KnYvF9f-iE0U0GO0WKckDk15lNBmsywb_ZJ69W06ide8M070-pjGSkOnV1_mtw6AgC-4Bw4dVKm14Hb3W15iBPyqTPAXkZ6qyy1g7eTCL4aA8vPsTTdVIgKRZF4CUlwJRohX_6PuvBDSRiIthNjH5DHVtvDdeamTuk-uHuMD7MSDOnu_3sEEaOixYDY1g-KsQR_ipWMt78y_AoE_lgfY4NXtwatblDUlHWb8NwQi9a0uTPYynLon7bQ-MjrA8vanNujJ0mAExf7wUYHpBA2pp1ZJNTd8PTeRaerZUloNnWzUr&__tn__=-R