Բաժիններ՝

Հունիսի 12-ին կկայանա Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը. հրապարակվել են հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 11-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 12-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 2001 համարը)»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

||| ԿԱՐԵՎՈՐ❗️Հայտնում ենք, որ հունիսի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Mittwoch, 10. Juni 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս