
Վթար Սարավան գյուղի մոտ. ատոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա

Հունիսի 10-ին, ժամը 18:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154 կմ-ին «Առգե բիզնես» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Մխիթար Գ․, ծնված 1961 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճանապարհամերձ ձորակում:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: