Բաժիններ՝

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում գտել են մոլորված քաղաքացուն

Հունիսի 14-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքում՝ «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում, քաղաքացի է մոլորվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով փրկարարները մոտ 1 կմ ճանապարհը շարունակել են ոտքով:

Փրկարարները «Պարզ լիճ» հանգստի գոտու մոտակա անտառում գտել են մոլորված քաղաքացուն (Արթուր Ա., ծնված 1987 թ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930