Բաժիններ՝

Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 4 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 12-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 4 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 3, ինչպես և առանց համարանիշի շահագործվող 1 մոտոցիկլետ, առանց համարանիշերի և փոխարինված համարանիշերով  2 մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 1 տրանսպորտային միջոց։

Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս