Բաժիններ՝

Ուժեղացված վերահսկողական գործառույթներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Հունիսի 15-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ կրկին ուժեղացված հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Վերահսկողությունը վարչական շրջանում իրականացվել է ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ կանգառի կետերում՝ Տեսչական մարմնի մասնագետների և Ոստիկնության ծառայողների հետ համատեղ։

Վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների մի շարք խախտումներ ու թերացումներ, որոնք բնույթով գրեթե նույն խախտումներն են, ինչ նախորդ օրերին է արձանագրվել։ Մասնավորապես` միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։ Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Վերոնշյալ բոլոր խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ, վարորդներին և ուղևորներին տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից ամենօրյա խիստ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներն են իրականացվում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ բոլոր մարզերում»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930