Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 15-ի ցերեկը, 16-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպսավում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.10C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.60C (1966 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.40C