Երևանում ական է հայտնաբերվել
Հունիսի 14-ին, ժամը 15:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում ական է հայտնաբերվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПМН-2» տիպի հակահետևակային ական է։
Ինժեներասակրավորական ջոկատն ականը տեղափոխել է N զորամասի հրաձգարան և պայթեցման եղանակով վնասազերծել։