Բաժիններ՝

Ավտոմեքենաների լուսարձակներ գողացողը հայտնաբերվել է

Հունիսի 4-ից 6-ը Կենտրոն վարչական տարածքում երեք մեքենաներից գողություն էին արել: Մաշտոցի պողոտայում «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Պորշ Պանամերա» մակնիշի մեքենաների լուսարձակներն էին գողացել, Բրյուսովի փողոցում գողացել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի լուսարձակները և հովացման ցանցը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները գողությունների վերաբերյալ հաղորդումները ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենաները, զրուցեցին ինչպես տուժողների, այնպես էլ դեպքի վայրերի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչների հետ, և վերջին հաղորդումից երկու օր անց գողությունները բացահայտվեցին:

Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Նազարբեկյան փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Հունիսի 8-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930