Բաժիններ՝

Երևանի կենդանաբանական այգում եվրոպական եղջերու է ծնվել

Երևանի կենդանաբանական այգում հունիսի 15-ին ծնվել է եվրոպական եղջերուներից 3-րդը՝ Ալիսան։ Այգուց տեղեկացնում են որ, 2020 թվականին արդեն ծնվել է 4 եղնիկ՝ 1 պտավոր՝ Բեմբին և 3 եվրոպական՝ Ֆելինը, Անահիտն ու Ալիսան։

«Մուֆլոնների ընտանիքում ծնվել է 10 ձագուկ, իսկ բեզոարյան այծերի մոտ՝ 4-ը։ Առաջիկայում ունենք սպասվելիք ծնունդներ»,- նշում են կենդանաբանական այգուց։

Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվում է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Իրականացվում է տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ այգու ներսում ակռա են սահմանափակումներ։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս