Կյանքի 80-րդ տարում մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:
Հունիսի 4-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի բնակիչների մի ստվար զանգված խաղամոլի սինդրոմով է տառապում: Խաղադրույք է արել ու ինչ կա չկա տարվել է, բայց էլի է ուզում խաղալ:
Մեր ֆիզիկական արթնության ժամերին մշտապես զբաղված ենք գործերով: Երբեմն այդ գործերը հենց ինքներս ենք մեզ համար ստեղծում, երբեմն էլ դրանք կարևոր ու էական չեն, չունեն տեսանելի արդյունք: Սակայն միաժամանակ ֆիզիկական արթնության ժամերին մարդ շարունակ փնտրում է որևէ գործ, զբաղմունք:
Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։
Արարատի մարզում այսօր Նիկոլ Փաշինյանը այցելություն է կազմակերպել, որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը:
Հունիսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության զորքերի ծառայողներն ընկան շրջափակման մեջ… Աղվան Խալաթյանը զոհվում է…
«Անահիտ Ավանեսյանն այն նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը նաև ասում է, թե նույնականացված դիեր կան, որոնց ծնողները չեն տանում։ Ամոթ է ուղղակի։ Հայ մարդն իր հանգուցյալին եկեղեցական կարգով հուղարկավորել միշտ է պատրաստ, դա է մերը, այնպես որ, թող հրապարակեն այն նույնականացված դիերի անունները, որոնց չեն տանում, ու տեսնենք՝ այդ ինչպե՞ս են ծնողները հրաժարվում իրենց դիերից, եթե դա չեն անում, նշանակում է՝ ասելով՝ ծնողները նույնականացված դիերին չեն տանում՝ վիճակի մեղավոր են փորձում կարգել հիմա էլ ծնողներին»։
«Շատ ահավոր վիճակ է, ժողովուրդը ահավոր վիճակի մեջ է հայտնվել»,- 168.am-ի հետ զրույցում անհանգիստ ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջ գալուն և դիրքավորմանը։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են 20–ամյա երիտասարդի և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ տարածքում, www.ajarabet.am կայքի և «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի միջոցով շուրջ 30 դրվագ խարդախության, խաբեության եղանակով տարբեր չափերի հափշտակության, գողության և գույքի դիտավորյալ վնասման դեպքեր:
«Առաջին հերթին կոչս ուզում եմ ուղղել ծնողներին, խնդրում եմ ուշադիր լինել երեխաների հանդեպ: Միգուցե այս խնդրանքը պարզ, միգուցե ավելորդ թվա, բայց լինելով քրեական գործերով փաստաբան և պարբերաբար առնչվելով շատ կիրթ ընտանիքիներից դուրս եկած անձանց հետ, ովքեր հանգամանքների բերումով կատարել են հանցագործություն, շատ կիրթ ընտանիքներից դուրս եկած անձանց հետ, ովքեր այս կամ այն պատճառով դարձել են թմրամոլ, ես ինձ իրավունք եմ վերապահում, որպես խնդրանք, այս հարցով դիմել իմ հայրենակիցներին»։
«Ձեթի դեպքում էլ այդպես եղավ: Մեզ մոտ չէինք կարող այդքան ձեթ արտադրել, ու երբ ՌԴ-ում թանկացավ, Հայաստանում ևս ավտոմատ թանկացավ: Ուզենք թե չուզենք, ցավոք, իրավիճակն այդպես է: Այլ հարց է, որ մեզ մոտ գոնե տնտեսությունը զարգանա, մարդկանց եկամուտն այնքան բարձր լինի, որ թանկացումներից չտուժեն, ոչ թե ընկնենք մտածենք, թե ոնց անենք, որ ապրանքն էժան լինի: Պետք է մտածել եկամտի բարձրացման մասին»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը:
«Թուրք»․ քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարով պաստառի վրա՝ ճակատին գրություն թողեց
Մայրաքաղաք Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը:
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գալստյանի որդին՝ Դավիթ Գալստյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին:
Սոցիոլոգները տարբեր կանխատեսումներ են անում ընտրական մարաթոնի ելած 26 քաղաքական ուժի, ընտրողների տրամադրությունների վերաբերյալ։
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
«Փորձաքննությամբ համընկնում եղել է ծնողի հետ, չի տանում, իրենց հարցրեք՝ ինչո՞ւ չեն տանում». դատաբժիշկ
Հունիսի 4-ին, ժամը 14:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Այսօր կնոջս հետ գնացել եմ Ֆրանսիական համալսարան։ Գիտե՞ք ինչու։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Մինչ օրս 3500-ից ավելի դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը: Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի աղմկահարույց պատմությանը, երբ պատերազմում նահատակված մեր զինվորների դիերն ու մասունքները պարկերի մեջ հայտնվել էին դիահերձարանի նկուղային հատվածի հատակին, դատաբժիշկն ասաց.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն: