
Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել

Մայրաքաղաք Երևանում հեռարձակվելու իրավունք է ստացել Հանրային հեռուստաընկերության շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը: Որոշումը հունիսի 4-ին հրապարակել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Հանրային մուլտիպլեքսով մայրաքաղաքում հեռարձակվելու իրավունք ստանալու համար հանձնաժողով էին դիմել նաև Հայկական 2-րդ հեռուստաալիքը և «Փաստինֆո»-ն:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ Հանրային հեռուստաընկերության 24-ժամյա հեռուստաալիքը ստացել է 646 միավոր, Հայկական 2-րդ հեռուստաալիքը՝ 635, իսկ «Փաստինֆո»-ն՝ 595: